-
13.03.2014|
15:08
Եղիշե Չարենցի ծննդյան 117-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Չարենցի տուն-թանգարանում բացվեց «Կոմիտաս և Չարենց» խորագրով ցուցահանդես: Թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանի խոսքով`առաջին անգամ ցուցադրվում է Կոմիտասի թաշկինակը, որ 1913-ից եկել, հասել է Չարենցի ժառանգներին:
-
13.03.2014|
14:36
Մարտի 14-ին, ժամը 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայանա անվանի ջութակահար և դիրիժոր Պավել Կոգանի (Ռուսաստան) ղեկավարությամբ:
-
12.03.2014|
15:24
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը «Ալ Բուստան» միջազգային փառատոնում հանդես է գալու որպես պաշտոնական նվագախումբ:
-
12.03.2014|
11:41
Առաջարկում ենք կարդալ ՎԱՆՈՒՇ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆԻ «Գայլի կոճի» պատմվածքը
-
11.03.2014|
15:12
Մեկնարկել են Բրիտանական ֆիլմերի փառատոնի մարզային ցուցադրությունները: Մարտի 5-ից 7-ը ֆիլմերը ցուցադրվել են Գավառում, իսկ մարտի 10-ից ցուցադրությունների շարքն սկսվել է արդեն Գորիսում: Փառատոնի վերջին կանգառը կլինի Գյումրիում, որտեղ ֆիլմերը կցուցադրվեն մարտի 14-ից 16-ը: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:
-
11.03.2014|
15:11
Մարտի 13-ին, ժամը 19.00-ին,Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) ելույթ կունենա հայտնի ջութակահար Դմիտրի Սիտկովեցկու հետ:
-
11.03.2014|
13:04
Մարտի 10-ին հայտնի է դարձել բրիտանական գրականության FOLIO մրցանակի դափնեկիրը: Նա ամերիկացի գրող Ջորջ Սոնդերսն է:
Սոնդերսը պարգևատրվել է «Տասներորդ դեկտեմբերը» պատմվածքների ժողովածուի համար:
-
11.03.2014|
12:18
Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնը թատերասերների դատին կհանձնի Վիլյամ Շեքսպիրի «Համլետը»` Վիգեն Չալդրանյանի բեմադրությամբ: Թատրոնի տնօրեն ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ տեղեկացրեց, որ նախատեսվում է ևս երկու առաջնախաղ: Նարինե Գրիգորյանը կբեմադրի Դանիիլ Խարմսի «Խենթերը» պայմանական վերնագրով ներկայացումը: Հավանաբար, մի կատակերգություն էլ կբեմադրի Սամսոն Ստեփանյանը` «Ծիծաղելի փողեր» պայմանական վերնագրով:
-
11.03.2014|
11:32
Մարտի 11-ին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանում տեղի կունենա հուշ-երեկո՝ «Ֆրունզիկ Մկրտչյան. 20 տարի անց» խորագրով։ Երեկոն կազմակերպվել է Վրաստանում Հայաստանի դեսպանատան, «Կովկասի տուն» մշակութային համագործակցության կենտրոնի և Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի ջանքերով։
-
09.03.2014|
22:37
Ես թերևս ամենաջղային գրողն եմ, որին հանդիպել եմ: